ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Արամ Սարգսյան. Մեզ անհրաժեշտ է ունենալ ատոմային էներգետիկայի, բնական և ջրային ռեսուսների նախարարություն

Արամ Սարգսյան. Մեզ անհրաժեշտ է ունենալ ատոմային էներգետիկայի, բնական և ջրային ռեսուսների նախարարություն
29.12.2018 | 22:26

«Ցանկացած վարչապետ փորձել է փոխել ոչ միայն անձերին, այլև կառավարման մեխանիզմը... Ես էլ եմ փորձել ու պետք է խոստովանեմ, որ փոփոխությունները շոշափելի արդյունք չեն տվել և չէին էլ կարող տալ, որովհետև կառավարման մեխանիզմը սերտ կապված է տնտեսության կազմակերպման հայեցակարգին ու նախանշվող առաջնահերթություններին։ Հայաստանի Հանրապետության տնտեսական հայեցակարգը պետք է կառուցվի մեր մտավոր և բնական ռեսուրսների հենքի վրա։ Մեզ անհրաժեշտ է ունենալ ատոմային էներգետիկայի, բնական և ջրային ռեսուսների նախարարություն։ Թվարկածս ոլորտները կարող են նաև առանձին նախարարություններ լինել: Առանց այս ոլորտները կարևորելու՝ մենք մշտապես կախված ենք լինելու ռուսական իշխանություններից, գազի գնից, զենք գնելու գումար հայթայթելուց ու էլի հազար ու մի բանից...
Հա. ժողովուրդ ջան, շնորհավոր նոր տարի։ Հույսի և լավատեսության տարի թող լինի... Հաջողությունների, որ գալիս ու մնում են»` գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահը Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում:

Դիտվել է՝ 4040

Մեկնաբանություններ